Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Բակո Սահակյան. Մինսկի խմբից պահանջում ենք ԼՂՀ-ին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ

Բակո Սահակյան. Մինսկի խմբից պահանջում ենք ԼՂՀ-ին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ
08.04.2016 | 02:23

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ, բնականաբար, մեզ հետաքրքրում է նրանց տպավորությունը և թե ինչ հարցեր են քննարկել Ադրբեջանի ղեկավարության հետ»,-ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ խոսելով Արցախում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին: Նա նշեց, թե իրավիճակի հետ կապված մի շարք առաջարկություններ և պահանջներ ունեն, որոնք ներկայացնելու ենք Մինսկի խմբի համանախագահներին: «Քանի որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն իրականացնում է դիտորդական առաքելություն շփման գծում, ունենք նաև առաջարկություններ այդ առումով»,-ասաց Բակո Սահակյանը:
Պատասխանելով Սերգեյ Լավրովի հայտարարությանը վերաբերող հարցին, թե կողմերը մոտ են պայմանավորվածությունների սեղանին դրված առաջարկությունների շուրջ համաձայնության գալուն, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասաց. «Ես հնարավորություն ունեցել եմ և այսօր էլ ունեմ գնահատականներ տալու միջնորդ երկրների կազմակերպություններին, ոչ միայն գնահատական եմ տվել, այլ նաև շնորհակալություն եմ հայտնել միջազգային հանրությանը՝ նրանց կողմից գործադրված ջանքերի համար:
Գտնում ենք, որ հարաբերական խաղաղությունը՝ մինչև ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը ապահովվում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շնորհիվ: Շնորհակալությանը զուգահեռ ես ներկայացնում էի նաև մեր դժգոհությունը՝ նրանց կողմից իրականացված առաքելությանը: Բոլոր հանդիպումների ժամանակ բարձրաձայնում էի, որ խանգարված ձևաչափի պայմաններում անհնարին է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հասնել վերջնական լուծման»:

Դիտվել է՝ 3532

Մեկնաբանություններ